Google-ը պատրաստում է հայտնի ծառայությունների «մանկական» տարբերակները

Google որոնողական համակարգը ծրագրում է ադապտացնել հայտնի ծառայությունները 12 տարեկանը չլրացած երեխաների համար: Խոսքն այնպիսի ծառայությունների մասին է, ինչպիսիք են YouTube-ը կամ Chrome-ը:

«Ընկերության գլխավոր նպատակներից է այն, որ Google-ի արտադրանքները անվտանգ լինեն երեխաների համար»,- USA Today-ի հետ հարցազրույցում ասել է Google-ի «մանկական» բովանդակության գծով տնօրեն Պավնի Ջիվանջին:

Ադապտացված ծրագրերը ծնողներին ավելի շատ հնարավորություն կտան ղեկավարել ու վերահսկել իրենց երեխաների կողմից տվյալ ծրագրի օգտագործումը: Թե երբ «մանկական» տարբերակները պատրաստ կլինեն թողարկման, առայժմ չի նշվում:

Աղբյուրը՝ USA Today