Instagram-ը հրապարակել է 2014-ի ամենահայտնի լուսանկարների ցանկը

Instagram-ը հրապարակել է 2014-ի ամենահայտնի լուսանկարների ցանկը

l_12436Instagram ֆոտոծառայությունը, որը պատկանում է Facebook սոցցանցին, ամփոփել է 2014 թվականն ու հայտարարել տարվա ամենատարածված լուսանկարների,  հեշթեգների ու checkin-ների ցանկը: Instagram-ի մամուլի ծառայության տվյալներով` կայքում տեղադրված լուսանկարներից ամենաշատ լայքերը հավաքել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի լուսանկարը` 2,74 մլն լայք: Այս հարսանեկան նկարը դարձել է Instagram-ի պատմության մեջ ամենահայտնին:

Երկրորդ տեղը զբաղեցրել է երգիչ Ջասթին Բիբերի ու երգչուհի-դերասանուհի Սելենա Գոմեսի լուսանկարը, իսկ երրորդը` Արիանա Գրանդեի և Մայլի Սայրուսի սկանդալային նկարը: Այս նկարները հավաքել են համապատասխանաբար 1,9 և 1,84 մլն լայք: Տարվա ամենահայտնի հեշթեգն է դարձել #love-ը: Նշենք, որ 2013-ին ևս այս հեշթեգն օգտագործվել է ամենահաճախը:

Ամենատարածված checkin-ներն են դարձել Փարիզի Լուվրը, Ժամանակակից արվեստի թանգարանը և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը:

Աղբյուրը` Instagram.com