SunFriend թևնոցը կօգնի չայրվել արևայրուքի ժամանակ (տեսանյութ)

Վաշինգտոնում ապրող դիզայներների ու գիտնականների մի խումբ ստեղծել է SunFriend թևնոցը, որն օգնում է պաշտպանվել արևի տակ երկար մնալուց և այրվելուց:

410490

Երբ օգտագործողը գտնվում է դրսում, նա կարող է ակտիվացնել սարքն ու ինքնուրույն որոշել արևի հանդեպ զգայունության աստիճանը՝ 1-10 սանդղակով՝ կախված մաշկի գույնից: Այնուհետև օրվա համար նախատեսված արևի լույսի չափաբաժինը ստանալուց հետո թևնոցը կսկսի ազդանշան տալ՝ հաղորդելով մարմինը ծածկելու անհրաշետության մասին:

SunFriend-ն օգնում է ստանալ վիտամին D-ի անհրաժեշտ քանակություն՝ միևնույն ժամանակ խուսափելով հնարավոր վտանգավոր հետևանքներից: Սարքը կարելի է ձեռք բերել 5 տարբեր գույներով՝ $49,99 դոլարով:

Աղբյուրը՝ PCFK