Sony-ն հնարավոր է թողարկի Android TV-ներ արդեն փետրվարին

410742Որոշ ժամանակ առաջ Sony ընկերությունը հայտարարեց, որ իր խելացի հեռուստացույցների շարքը 2015-ին կհամալրվի HD և 4K թույլատրությամբ մոդելներով, որոնք կաշխատեն Android TV համակարգով: Պաշտոնական մանրամասներ առայժմ չեն հաղորդվել, սակայն MobileGeeks կայքը պարզել է մի քանի տեղեկություններ:

Android TV- հարթակը, ըստ աղբյուրի, կկարողանա ղեկավարել ցանկացած բովանդակություն՝ վիդեո, երաժշտություն, խաղեր ու տարբեր հավելվածներ: Բացի այդ՝ հարթակը հնարավորություն կտա օգտագործել PlayStation-ի ծառայությունները, մասնավորապես՝ PS4 Remote Play-ն ու PlayStation Now-ն:

Android TV-ով աշխատող Sony հեռուստացույցները համատեղելի կլինեն PS կոնտրոլերների հետ: Հեռուստացույցի հեռակառավարման վահանակը կունենա ներդրված միկրոֆոն, որը նախատեսված կլինի Google Voice Search-ից օգտվելու համար:

Վերոնշյալ հեռուստացույցները հնարավոր է թողարկվեն փետրվար ամսին. ամենամատչելի մոդելի արժեքը կլինի մոտ $700 (անկյունագիծը՝43 դյույմ):

Աղբյուրը՝ MobileGeeks.com