Galaxy S5-ը սկսել է ստանալ Android 5.0 թարմացումը

Galaxy S5-ը սկսել է ստանալ Android 5.0 թարմացումը

l_11875Samsung ընկերությունը կատարում է տված խոստումն ու սկսում թարմացնել իր դրոշակակիր Galaxy S5 սմարթֆոնի օպերացիոն համակարգը: Android 5.0-ը (Lollipop) առաջինը սկսել են ստանալ Լեհաստանի օգտագործողները: Այս մասին հաղորդում է SamMobile կայքը:

Թե երբ թարմացումը կհասնի Հայաստան, առայժմ տվյալներ չկան: AndroidOS.in բլոգը գրում է, որ մյուս տարվա սկզբին Android 5.0-ով կապահովվեն նաև Galaxy Note 3 և 4 մոդելները:

Հիշեցնենք, որ Lollipop-ն ունի մատերիական դիզայն և մի շարք նորամուծություններ:

Աղբյուրը՝ SamMobile