Apple-ի կթողարկի iPhone 6-ի՝ կանանց համար նախատեսված տարբերա՞կ

Apple-ի կթողարկի iPhone 6-ի՝ կանանց համար նախատեսված տարբերա՞կ

l_11484Apple ընկերությունը մշակում է iPhone 6 սմարթֆոնի նոր տարբերակ, որի էկրանի անկյունագիծը կազմում է 4 դյույմ: Մոդելը նախատեսված է հատուկ կանանց համար, որպեսզի նրանք ավելի հարմար կարողանան ձեռքում բռնել հեռախոսը: Չինական Feng.com կայքը գրում է, որ վերոնշյալ մոդելը կփոխարինի նախորդ տարի թողարկված բյուջետային  iPhone 5C մոդելին:

Նշենք, որ սովորական iPhone 6-ն ունի 4,7 դյույմանոց էկրան, իսկ iPhone 6 Plus-ը՝ 5,5: Թե երբ կներկայացվի երրորդ տարբերակը, առայժմ պարզ չէ:

Աղբյուրը նշում է, որ բացի փոքր էկրանից՝ «կանացի» iPhone 6-ի տեխնիկական տվյալների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ներկայացված iPhone 5C-ն այնքան էլ մեծ վաճառք չապահովեց, դրա պատճառով էլ մոդելի թողարկումը շուտով կասեցվելու է:

Աղբյուրը՝ The Telegraph

Թեգեր: Apple, iPhone 6, Smartphone