Ինչ կներկայացնի Xiaomi-ն դեկտեմբերի 9-ին կայանալիք շնորհանդեսին

 

2015 հունվարին կայանալիք CES ցուցահանդեսին սպասվում է Xiaomi-ի նոր սմարթֆոնի՝ Mi5-ի շնորհանդեսը, սակայն ընկերությունը որոշել է առաջ ընկնել ու զարմացնել հանրությանը:  Xiaomi-ն լրագրողներին ուղարկել է շնորհանդեսի հրավերներ, որը կկայանա դեկտեմբերի 9-ին:

Ըստ շրջող լուրերի՝ միջոցառմանը կարող է ներկայացվել Redmi 1S բյուջետային սմարթֆոնը, որը կունենա 4,7 դյույմանոց IPS-էկրան, Snapdragon 400 պրոցեսոր և 1 ԳԲ օպերատիվ հիշողություն: Մոդելի գլխավոր առանձնահատկությունը կլինի գինը՝ 65 դոլար:

Եթե ընկերությունը ներկայացնի նաև պլանշետ, ապա, ամենայն հավանականությամբ, դա կլինի 9,2 դյույմանոց սարք՝ 1280 х 720 կետայնությամբ, կաշխատի 64-բիտանոց Snapdragon 410 պրոցեսորով և կունենա բավական մատչելի գին:

Աղբյուրը՝ phonearena.com