App Store-ն ընտրել է 2014-ի լավագույն խաղերն ու հավելվածները

ZSrVclQzbfqC9_OrEe-juQ-articleApp Store-ի ադմինիստրացիան նոյեմբերի 8-ին ընտրել է անցնող տարվա լավագույն ու ամենաշատ բեռնված հավելվածները:

iPhone-ի՝ տարվա լավագույն հավելված է ճանաչվել Replay վիդեոխմբագրիչը, իսկ iPad-ի համար նախատեսված լավագույն ծրագիր է դարձել Pixelmator ֆոտոխմբագրիչը: Այս կատեգորիաներում եզրափակչում են հայտնվել նաև Elevate — Brain Training և Storehouse հավելվածները: iPhone-ի տարվա խաղ է դարձել Threes! գլուխկոտրուկը, իսկ iPad-ի համար նախատեսված լավագույն խաղ է ճանաչվել Monument Valley-ը:

Տարվա ընթացքում iPhone-ի համար ամենաշատ բեռնված հավելվածը եղել է Facebook Messenger-ը, իսկ iPad-ի համար՝ Skype-ը:

Minecraft — Pocket Edition-ը ճանաչվել է iPhone-ի համար ամենաշատ բեռնված վճարովի խաղը, իսկ պլանշետի համար նախատեսված հավելվածներից նույն կատեգորիայում հաղթել է Grand Theft Auto: San Andreas-ը: Մշակողներին ամենաշատ եկամուտ բերած խաղերն են եղել Clash Of Clans-ը (iPhone) և Game Of War — Fire Age-ը (iPad):

Բացի այդ՝ iTunes-ի ադմինիստրացիան կազմել է տարվա լավագույն և ամենահայտնի ֆիլմերիերաժշտական ալբոմների և պոդկաստների ցանկը: