Որո՞նք են չինական ամենալավ սմարթֆոնները

OnePlus-One1-750x421Ոչ վաղ անցյալում չինական արտադրանքն ասոցացվում էր անորակ ապրանքի հետ, սակայն օրեցօր այդ կարծրատիպը վերանում է, համենայն դեպս սմարթֆոնների ոլորտում: Այսօր չինական հեռախոսները ունեն բավական մատչելի գին, սակայն որակական առումով չեն զիջում բավական թանկ այլ մոդելներին:

Համոզվելու համար ծանոթանանք չինական շուկայի լավագույն առաջարկներին:

Xiaomi Mi4

Mi4 մոդելը բավական մրցունակ տեխնիկական պարամետրեր ունի:

Xiaomi Mi4

Մոդելն ունի 5 դյույմանոց Full-HD-էկրան, 13 ՄՊ տեսախցիկ, քառամիջուկ Snapdragon 801 պրոցեսոր՝ 2,5 ԳՀց տակտային հաճախականությամբ և 3 ԳԲ օպերատիվ հիշողություն: Մարտկոցը նույնպես հզոր է՝ 3080 մԱ/ժ:

Meizu MX4 Pro

Մոդելն ունի 5,5 դյումանոց էկրան՝ 2560 х 1440 պիկսել թույլատրությամբ, քառամիջուկ Exynos 5430 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն: Բացի թվարկված հրաշալի պարամետրերից՝ սմարթֆոնն ունի 20,7 ՄՊ տեսախցիկ:

Meizu MX4

Մոդելի միակ թերությունն արտաքին տեսքն է. այն շատ հեշտ է շփոթել iPhone 6-ի հետ:

Oppo N3

Այս սմարթֆոնի էկրանն ունի 1920 х 1080 պիկսել թույլատրություն: 16 ՄՊ տեսախցիկը կարողանում է նկարահանել 4К տեսանյութեր, իսկ Snapdragon 801-ն ապահովում է սարքի արագ աշխատանքը: Եվ վերջապես ներքին հիշողությունը կարելի է մեծացնել microSD-ի հաշվին (առավելագույն ծավալը՝ 128 ԳԲ):

Oppo N3

Բացի այդ՝ N3-ն այն բացառիկ մոդելներից է, որի տեսախցիկը կարողանում է պտտվել:

ZTE Nubia Z7

Այս սմարթֆոնն առաջինն աչքի է ընկնում էկրանի շուրջ չափազանց նեղ շրջանակով: Մոդելն ունի 13 ՄՊ որակյալ տեսախցիկ, որը նկարահանում է 4К-ձևաչափով: Այլ տեխնիկական տվյալները չեն զիջում այս շարքում ներկայացված հեռախոսներին:

ZTE Nubia Z7

OnePlus One

OnePlus չինական ստարտափի մասին, հավանաբար, մեկ անգամ չէ, որ լսել եք:

OnePlus One

Մոդելն ունի անհավանական մատչելի գին, ընդ որում՝ համալրված է 5,5 դյույմանոց էկրանով, Snapdragon 801 պրոցեսորով և այլն: