Մեկնարկում է ՏՏ ոլորտի հերթական դրամաշնորհային ծրագիրը

Մեկնարկում է ՏՏ ոլորտի հերթական դրամաշնորհային ծրագիրը

10849784_837047229649237_3281068813576664370_nՁեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է համաֆինանսավորվող դրամաշնորհների նոր մրցույթ, որն իր մեջ ներառում է նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները:

Մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորումը, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը կստանան 85 տոկոսը համաֆինանսավորում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է հայտներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել ՁԻՀ`[email protected] cc: [email protected] էլ. փոստերով մինչև 2014թ. դեկտեմբերի 26-ը: Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը կդիտարկվեն հաջորդ փուլում։

Հետաքրքրված հայտատուների համար կկազմակերպվի «Կողմնորոշիչ սեմինար»՝ հայտերի կազմման և ներկայացման գործընթացը ներկայացնելու և բարձրացված հարցերին պատասխանելու համար: Սեմինարին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել այստեղ, կամ նամակ ուղարկել [email protected] հասցեին:

Մրցույթի Գործառնական ձեռնարկը՝ ներառյալ հայտերի ներկայացման կարգը և Դիմումի ձևը կարող եք գտնել այստեղ:

Հարցերի դեպքում, համապատասխան նամակ ուղարկեք [email protected] հասցեով կամ զանգահարեք +37410 219797 հեռախոսահամարով:

Ծրագրի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Համաշխարհային բանկը: Մրցույթն իրականացվում է Համաշխարհային բանկի «Էլ-հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագիրը շրջանակում: