Facebook-ը ցուցադրել է գրառումների որոնում (տեսանյութ)

Facebook-Free-Phone-Call-Messenger-A-Challenge-for-Phone-Operator2Facebook սոցցանցը պատրաստվում է գործարկել սոցցանցի ներսում գրառումների որոնում, որը կօգնի գտնել ինչպես ընկերների, այնպես էլ սեփական գրառումները: Սոցցանցի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սոցցանցի օգտագործողները կարող են որոշել, թե ովքեր կարող եք որոնում անել իրենց գրառումներում: Դա կարելի է նշել ամեն մի նոր գրառում անելու ընթացքում՝ գաղտնիության կարգավորումների բաժնում:

Գրառումների որոնումը մի քանի օրից հասանելի կդառնա ԱՄՆ-ի օգտագործողների համար, այնուհետև դրանից կկարողանան օգտվել նաև մյուս երկրների օգտատերերը:

Սոցցանցը նախատեսում է նաև ավելացնել վերոնշյալ հնարավորությունը Facebook-ի iOS և Android հավելվածներում:

Աղբյուրը՝ http://search.fb.com/