Մեկնարկել է Samsung-ի վիրտուալ իրականության սարքի վաճառքը

gear2Samsung ընկերությունը մեկնարկել է իր վիրտուալ իրականության Gear VR սարքի վաճառքը: Նշենք, որ այս «սաղավարտը» ներկայացվել էր հանրությանը դեռևս IFA 2014 ցուցահանդեսին, որը կայացել է ս.թ. սեպտեմբերին:

Սարքն օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ Galaxy Note 4 ֆաբլետ, որը կատարում է էկրանի դեր: Հիշեցնենք, որ այս սմարթֆոնն ունի 5,7 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 2560 × 1440 թույլատրությամբ (QHD), որի շնորհիվ էլ պատկերի բարձր որակը ապահովված է: Նշենք, որ Gear VR-ը համատեղելի է միայն Galaxy Note 4-ի հետ:
gear1
Gear VR-ի հավաքածուն ներառում է microSD ֆլեշ-քարտ, որի վրա տեղադրված են հատուկ մեդիաֆայլեր, որոնք անհրաժեշտ են սաղավարտն օգտագործելիս: Բացի այդ՝ գնորդները կստանան նաև պայուսակ և SD-ադապտեր:
Gear VR-ն արժե 200 ԱՄՆ դոլար՝ չհաշված Galaxy Note 4-ի գինը:

Աղբյուրը՝ Gigaom