Իրավատերերի պահանջով Google Play-ից սկսել են ջնջվել հավելվածներ

software-piracy-keyboard-skull-music-pirate-cyber-crime-750x500Այն հավելվածները, որոնք տարածում են ոչ օրինական բովանդակություն, Google Play հավելվածների խանութում մինչ այժմ խնդիրներ չեն ունեցել՝ համեմատած այլ խանութների հետ: Սակայն այդ վիճակը չէր կարող երկար տևել, քանի դեռ իրավատերերը պահանջում են իրենց իրավունքները: Այսպես, այսուհետ իրավատերերի պահանջով Play-ից ջնջվելու են անօրինական բովանդակություն տարածող հավելվածները:

TorrentFreak-ը գրում է, որ Pirate Bay Proxy, Pirate Bay Premium, Pirate Bay Mirror և PirateApp հավելվածների մշակողները վերջերս զգուշացվել են վերոնշյալ հավելվածների հեռացման մասին: Ընդ որում՝ նրանց ժամանակ չի տրվել՝ փոփոխություններ անելու: Նշենք, որ եթե ջնջվեն միևնույն մշակողի մի քանի հավելվածներ, ապա կարող է արգելափակվել մշակողի ըքաունթը:

Աղբյուրը՝ TorrentFreak