Microsoft-ի ձայնային օգնականը հայտնվել է Android-ում

Microsoft-ի ձայնային օգնականը հայտնվել է Android-ում

l_12508Microsoft ընկերությունը Android ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների համար թողարկել է Torque 2.0 հավելվածը, որը Google Now խելացի օգնականի անալոգային տարբերակն է: Torque-ի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ հավելվածը միացնելու համար բավական է միայն թափահարել սմարթֆոնը:

Torque-ի ֆունկցիաները շատ նման են Google Now-ին. ծառայությունը կարողանում է տալ պատրաստ պատասխաններ, օրինակ, եղանակի, գների, սպորտային խաղերի արդյունքների, մոտակա ռեստորանների և այլնի մասին: Որպես ծառայության որոնման համակարգ աշխատում է Microsoft-ի Bing-ը:

Torque-ի Android-տարբերակը թողարկվել է դեռևս հոկտեմբերին, սակայն այն մինչ այժմ հասանելի էր միայն մի քանի խելացի ժամացույցի համար:

Հավելվածը կարելի է անվճար բեռնել Google Play-ից, սակայն առաջարկվող լեզուների թիվն առայժմ մեծ չէ:

Աղբյուրը՝ Tech Crunch