Ո՞ր թեմաներն են ամենաշատը քննարկվել Facebook-ում 2014թ.

facebook-brands-photosFacebook սոցցանցը հրապարակել է անցնող տարվա ընթացքում ամենաքննարկվող թեմաների վարկանիշը: Տարվա ընթացքում ամենաքննարկվածը դարձել է Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի չեմպիոնատը, որը սոցցանցում երբևէ ամենաբուռն քննարկված թեման է: Երկրորդ տեղում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունն է, իսկ երրորդում՝ Բրազիլիայի նախագահական ընտրությունները:

Ամենաշատ քննարկվող թեմաների տասնյակում են հայտնվել հետևյալները՝ կյանքից հեռացած Ռոբին Ուիլյամսը, Ice Bucket Challenge-ը, Գազայում տեղի ունեցող ընդհարումները, Malaysia Airlines-ի ինքնաթիռների կործանումը, Super Bowl-ը, Մայքլ Բրաունի սպանության պատճառով տեղի ունեցող ցույցերը և Սոչիի Օլիմպիական խաղերը:

Բացի այդ՝ Facebook-ը կազմել է առանձին վարկանիշ ԱՄՆ օգտագործողների համար: 2014-ին ամերիկացիներն ամենահաճախը քննարկել են Էբոլայի վիրուսը, այնուհետև Ice Bucket Challenge-ը, Ռոբին Ուիլիամսի մահը, «Գահերի խաղ» սերիալը, «Սառը սիրտ» մուլտֆիլմը, Ֆարել Ուիլյամսի «Happy» երգն ու Cookie Jam խաղը: Սոցցանցը նաև ներկայացրել է Ice Bucket Challenge ակցիայի ամենաքննարկված մասնակիցների վարկանիշը: Առաջին տեղում ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն է, իսկ երկրորդ ու երրորդ տեղերում են համապատասխանաբար Ուիլ Սմիթն ու Շակիրան: