Հայտնի է դարձել, որ Samsung Galaxy Alpha-ի էկրանը Gorilla Glass 4 է

Հայտնի է դարձել, որ Samsung Galaxy Alpha-ի էկրանը Gorilla Glass 4 է

CGG4imageCorning Gorilla Glass ապակին դարձել է ժամանակակից սմարթֆոնների այնքան հասարակ բաղադրիչ, որ գնորդները շատ հաճախ չեն էլ հետաքրքրվում՝ կա՞ այն արդյոք իրենց հեռախոսի վրա: Անգամ որոշ արտադրողներ անհրաժեշտ չեն համարում իրենց պաշտոնական կայքում նշել այս կամ այն սմարթֆոնի վրա Gorilla Glass-ի առկայության մասին:

Corning ապակու մասին դեռ ոչ ոք չի հայտարարել, արտադրողը միայն վերջերս է սկսել գովազդել այս լուծումը՝ կենտրոնանալով այն փաստի վրա, Gorilla Glass 4 ապակին ստեղծելիս առավելապես ուշադրություն է դարձվել ընկնելու դեպքում ապակու ամրության վրա:

Ինչպես պարզվում է, նոր սերնդի ապակին արդեն իսկ օգտագործվում է սմարթֆոնի մեկ մոդելում դեռ սեպտեմբերից, այս մասին հայտարարվել է հենց Corning ընկերության կողմից: Խոսքը Samsung Galaxy Alpha սմարթֆոնի մասին է:

Անհասկանալի է, թե ինչու են Samsung ընկերությունում լռել իրենց սմարթֆոնի այս առավելության մասին: Իսկ թե ինչպես իրեն կդրսևորի այս նոր տեխնոլոգիան, կիմանանք մի քանի ամիս անց, երբ բավարար չափով վիճակագրություն հավաքվի:

Աղբյուրը՝ Corning