Acer-ը կվերսկսի Windows Phone ՕՀ-ով սմարթֆոնների արտադրությունը

Acer-ը կվերսկսի Windows Phone ՕՀ-ով սմարթֆոնների արտադրությունը

acer-allegoԻնչպես գրում է Focus Taiwan-ը, Acer ընկերությունը մյուս տարի կվերսկսի Microsoft-ի հետ համագործակցությունը և կներկայացնի առնվազն ևս մեկ սմարթֆոն՝ որն աշխատում է Windows Phone ՕՀ-ով:

Հիշեցնենք, որ Acer-ի արտադրած Windows Phone ՕՀ-ով վերջին սմարթֆոնն Allegro մոդելն էր, որը թողարկվել է 2011 թվականին: Այն հենված էր միաբյուրեղ Qualcomm Snapdragon MSM8255 հարթակի վրա և ուներ 3,6 դյույմ անկյունագծով էկրան՝ 800 х 480 կետայնությամբ:

Աղբյուրը՝ Focus Taiwan