Facebook-ը կհոգա երեկույթների անհարիր լուսանկարների մասին

Երբեմն երեկույթների ժամանակ նկարներ տեղադրող օգտագործողներն ալկոհոլի ազդեցության տակ մոռանում են, որ իրենց լուսանկարները տեսնում են բոլորը՝ սկսած մայրիկից մինչև ղեկավար: Facebook-ը պատրաստվում է թողարկել համակարգ, որը կկանխի նման դեպքերը:

 

Սոցցանցի մշակողներից Յան Լի Կունը, ով զբաղվում է արհեստական ինտելեկտի հետազոտություններով, հայտարարել է, որ ներկայումս իր թիմն անցկացնում է օգտագործողների վարքագծի վերլուծություն: Այս հետազոտության արդյունքում կստեղծվի թվային օգնական, որը կկարողանա «խանգարել» արբած օգտագործողներին անհարիր լուսանկարներ տեղադրել և կօգնի այլ հարցերում:

Եթե համակարգի ալգորիթմը տեսնի, որ լուսանկարը այնքան էլ հարմար չէ հրապարակման համար, ապա կհարցնի օգտագործողին՝ արդյոք նա համոզված է, որ ուզում է` իր մայրիկը կամ ղեկավարը տեսնեն այդ նկարը: Համակարգը կօգնի նաև այն դեպքում, երբ ձեր լուսանկարը փորձի հրապարակել երեկույթի մեկ այլ մասնակից: Եթե դուք դեմ լինեք, ապա նկարը չի հրապարակվի:

Աղբյուրը՝ The New York Daily News