Samsung-ը պատրաստվում է թողարկել նոր E շարքի երկու սմարթֆոն

Samsung-ը պատրաստվում է թողարկել նոր E շարքի երկու սմարթֆոն

Galaxy Alpha-ի և մետաղական Galaxy A3 ու A5-ի  թողարկումից հետո Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր շարքի սմարթֆոններ, որոնցից առաջին երկուսը կդառնան SM-E500 (Galaxy E5) և E700 (Galaxy E7) մոդելները:

411229Ավելի վաղ SM-E500 սմարթֆոնը նկատվել էր Հնդկաստանում, որտեղ ուղարկվել էր թեստավորման: Իսկ այժմ սարքի մասին տվյալներ սպրդել են Samsung-ի պաշտոնական կայքում: Համաձայն UAProf-պրոֆիլի (User Agent Profile)՝ մոդելն ունի 720p թույլատրությամբ էկրան՝ հավանաբար, 5 դյույմ անկյունագծով, 1,2 ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր:

Ինչ վերաբերում է SM-E700-ին, ապա այն ունի նույն տիպի էկրան, սակայն ավելի հզոր պրոցեսոր՝ 1,5 ԳՀց հաճախականությամբ:

Աղբյուրը՝ Phonearena