YouTube-ը հայտարարել է 2014-ի ամենահայտնի տեսանյութերի ցանկը

YOUTUBE-IPHONE-5-600x400YouTube-ն ամփոփել է 2014 թվականն ու հայտարարել տարվա ընթացքում ամենահայտնի տեսանյութերի ցանկը: Բացի ամենատարածված տեսանյութերից՝ վիդեոհոսթինգն առանձնացրել է տարվա ամենահայտնի երաժշտական և գովազդային հոլովակները:

2014-ին ամենադիտված տեսանյութն է դարձել հսկա «շուն-սարդի» մասին հոլովակը. այն սեպտեմբերի 4-ից ի վեր դիտվել է 114 մլն անգամ: Երկրորդ տեղում (99 մլն դիտում) Nike-ի գովազդն է՝ մի շարք աստղերի մասնակցությամբ, իսկ երրորդում՝ First Kiss տեսանյութը (94,4 մլն դիտում):

4-ից 10-րդ հորիզոնականները զբաղեցրած հոլովակները կարող եք դիտել այս ցանկում.

Երաժշտական հոլովակների շարքում ամենաշատը դիտվել են Քեթի Պերիի Dark Horse-ը, Էնրիկե Իգլեսիասի Bailando-ն և Շակիրայի Can’t Remember To Forget You տեսահոլովակը: