Որքան արժե աշխարհի ամենաթանկ լուսանկարը

Աշխարհի  ամենաթանկ լուսանկարը կոչվում է Phantom: Հեղինակը Պիտեր Լիկն է: Այն դեկտեմբերի 9-ին գնել է հայտնի կոլեկցիոներ՝ վճարելով 6,5 մլն դոլար:

Բացի այս լուսանկարից՝ կոլեկցիոները գնել է նույն հեղինակի ևս երկու նկար՝ Illusion և Eternal Moods: Առաջինը գնվել է 2,4 մլն դոլարով, իսկ երկրորդը՝ 1,1 միլիոնով: Նախկինում աշխարհի ամենաթանկ լուսանկարը Rhein II-ն էր, որի  հեղինակը Անդրեաս Գուրսկին էր: 2011-ին այն գնել են 4,3 մլն դոլարով:

HT8Agq61h9V--t8nlBwc9w-article

Լիկը Phantom-ը լուսանակրել է Արիզոնայի հյուսիսում գտնվող Անտիլոպի ձորում: Շատ լուսանկարիչներ են նկարել այստեղ, սակայն միայն Լիկն է կարողացել գտնել ամպերում ուրվականի հետքը:

Աղբյուրը՝ The Washington Post