Microsoft-ը հրավիրել է Windows 10-ին նվիրված շնորհանդեսին

Microsoft-ը հրավիրել է Windows 10-ին նվիրված շնորհանդեսին

l_11842Microsoft ընկերությունը պատրաստ է նոր մանրամասներ հաղորդել հաջորդ սերնդի օպերացիոն համակարգի՝ Windows 10-ի մասին:. ՕՀ-ին նվիրված շնորհանդեսի հրավերներն արդեն ուղարկված են լրագրողներին. միջոցառումը կկայանա հունվարի 21-ին ընկերության շտաբ-գրասենյակում:

 

«Միացեք, որպեսզի լսեք Windows 10-ի պատմության հաջորդ գլուխը»,-ասվում է հրավիրատոմսի մեջ: Հնարավոր է՝ միջոցառումն ուղիղ հեռարձակվի ինտերնետով: Սպասվում է, որ ընկերությունը վերջապես կցուցադրի, թե ինչ տեսք կունենա ՕՀ-ը և ինչպես այն կաշխատի Lumia սմարթֆոններում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Microsoft-ը ներկայացրեց Windows 10-ի ցուցադրական տարբերակը, որը կարելի է բեռնել այստեղից:

Աղբյուրը՝ The Next Web