Oppo R5. ոչ միայն բարակ, այլև ամուր (տեսանյութ)

oppo-r3-3-750x236Oppo ընկերությունը վերջերս ներկայացրեց աշխարհի ամենաբարակ սմարթֆոններից մեկը՝ Oppo R5-ը: Բացի բարակությունից՝ այն կարող է նաև պարծենալ կաղապարի ամրությամբ: Ընկերությունը ներկայացրել է տեսանյութ, որի ընթացքում սմարթֆոնը ենթարկվում է տանջանքների՝ խնձոր է կտրում, մեխեր է գամում ու նույնիսկ վրաերթի ենթարկվում:


Հիշեցնենք, որ R5-ն ունի որակյալ 5,5 դյույմանոց FullHD էկրան (Super AMOLED), 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, Qualcomm Snapdragon 615 պրոցեսոր՝ 1,5 ԳՀց հաճախականությամբ, 2000 մԱ/ժ մարտկոց: Սմարթֆոնի հաստությունը 4,85 մմ է:

VOOC տեխնոլոգիայի շնորհիվ հեռախոսը շատ արագ է լիցքավորում՝ 5 րոպե լիցքավորվելու դեպքում մարտկոցի աշխատանքի ժամանակն ավելանում է 2 ժամով, իսկ 30 րոպեում մարտկոցը լիցքավորվում է մինչև 75 տոկոս: