Այժմ արդեն ցանկացած Android KitKat ՕՀ-ով սարք կկարողանա տեսապատկեր հաղորդել Chromecast կցորդին

googlecast-sdk-2013-07-24-06Google-ը դեռ ամռանն է ներկայացրել Chromecast կցորդի նոր հնարավորությունը՝ տեսապատկեր փոխանցելու սմարթֆոնից հեռուստացույցին, բայց այդ հնարավորությունն ունեին միայն Nexus շարքի սմարթֆոնները և մեկ-երկու այլ մոդել: Այժմ Google-ը որոշել է հանել այս սահմանափակումը. այդ ֆունկցիան հասանելի է Android 4.4.2 և ավելի բարձր ՕՀ ունեցող համարյա բոլոր սարքերին: Այդ հնարավորությունը ստանալու համար պետք է ընդամենը տեղադրել Chromecast ծրագիրը հաղորդող սարքի վրա:

Հիմա արդեն հյուրերը, որոնք միացած չեն ձեր Wi-Fi ցանցին, առանց ձեր Wi-Fi գաղտնաբառն իմանալու կարող են միանալ ձեր հեռուստացույցին միացված Chromecast կցորդին. այն մարդու համար անլսելի ձայնային ազդանշան է ուղարկում, որը ճանաչվում է հյուրի սմարթֆոնի կողմից և Chromecast-ի հետ կապը հաստատվում է ավտոմատ կերպով, իսկ չստացվելու դեպքում միացման ծածկագիրը հայտնվում է հեռուստացույցի էկրանին:

Աղբյուրը՝ Android Police