Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Hour of Code» միջազգային միջոցառումը (լուսանկարներ)

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Hour of Code» միջազգային միջոցառումը (լուսանկարներ)

10313548_974432002584189_1449639183111123371_n«Այբ» ավագ դպրոցի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին դպրոցում կայացել է «Hour of Code» միջազգային միջոցառումը: Հայաստանում միջոցառումն անցկացվել է առաջին անգամ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Microsoft ընկերության աջակցությամբ:

«Hour of Code» միջազգային միջոցառումը համախմբում է ավելի քան հարյուր միլիոն մասնակցի՝ 180 երկրից: Շուրջ 45 հազար դպրոց մասնակցություն է ունենում այս համընդհանուր միջոցառմանը: Այն մեկ հարկի տակ է հավաքում տեխնոլոգիայի, խաղերի և ծրագրավորման սիրահարներին: Միջոցառումը հնարավորություն է տալիս սովորելու ծրագրավորման տարբեր լեզուների և մոտեցումների հիմունքները: Ծրագրավորման լեզուների իմացությունը պարտադիր պայման չէ «Hour of Code» միջոցառմանը մասնակցելու համար:

10849937_974428752584514_8581234437213430252_n

10468654_974429985917724_3225100695067757005_n

10309196_974428609251195_3566771919372458422_n

10308196_974430062584383_5374687785311853186_n

 

Միջազգային միջոցառման կազմակերպման գաղափարը բխում է այն համոզմունքից, որ յուրաքանչյուր աշակերտ պետք է ունենա համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն: Դա օգնում է զարգացնել տրամաբանությունը, նորարարությունը և խնդիրների լուծման հմտությունները: Սկսելով իրենց համակարգչային ուսուցումը վաղ տարիքում՝ աշակերտները կառուցում են ճանապարհ դեպի ապագա մասնագիտական հաջողություն՝ իրենց նախընտրած ոլորտում: Միջոցառմանը մասնակցելու միակ պահանջը անգլերեն հաղորդակցվելու կարողությունն է և նոթբուքի կամ պլանշետային համակարգչի առկայությունը: Տարրական դպրոցի աշակերտները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերել միջոցառման նկատմամբ:

«Hour of Code» միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար, բայց քարոզարշավի գլխավոր նպատակն է, որ տասնյակ միլիոնավոր աշակերտներ մասնակցեն միջոցառմանը դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում՝ համակարգչագիտության ուսուցման շաբաթվա ընթացքում: