Pantelligent «խելացի» թավան մեծ իրարանցում է առաջացրել Kickstarter-ում (տեսանյութ)

photo-1024x768Pantelligent «խելացի» թավան Kickstarter համաֆինանսավորման հարթակում մեծ հաջողությամբ առաջ է գնում, և թեև միջոցների հավաքման ավարտին մնացել է ավելի քան երեք շաբաթ, արդեն հավաքվել է 55,000 դոլար՝ պահանջվող 30,000-ի փոխարեն:

Թավայի գաղտնիքը ներդրված ջերմաչափն է և Bluetooth LE ինտերֆեյսը: Կապ հաստատելով բջջային հավելվածի հետ՝ թավան հաղորդում է ընթացիկ ջերմաստիճանը, մնացածն անում է հավելվածը, որի միջոցով օգտագործողը կարող է ընտրել բաղադրատոմսը, ստանալ մանրամասն ուղեցույց ու ծանուցումներ, թե երբ է պետք բարձրացնել կամ իջեցնել կրակը:

Առայժմ կա միայն iOS-հավելված, շուտով կթողարկվի նաև Android-տարբերակը: Մշակողների խոսքով՝ երկու АА մարտկոցները բավականացնում են ինն ամիս շարունակ:

4e0da2e17cdae0de876e9aa09392ea02_large

4fbb0b18f5c611a8dea5c498ce0b4090_large

b72d9d698c89b6cad10463390e0b7f29_large

Աղբյուրը՝ KickStarter