Huawei-ը ներկայացրել է Honor 6 Plus սմարթֆոնը, որն ունի երեք տեսախցիկ

02 Huawei ընկերությունը Պեկինում ներկայացրել է Honor 6 Plus սմարթֆոնը, որն աշխատում է Android KitKat 4.4.4 ՕՀ-ով և ունի 5,5 դյույմանոց Full HD էկրան, 1,8 ԳՀց հաճախականությամբ և ութամիջուկ Kirin 925 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն:

Սմարթֆոնը կթողարկվի 16 կամ 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, ընդ որում՝ կա նաև micro SD-ի հնարավորություն: Մարտկոցի տարողությունը 3500 մԱ/ժ է: 

l_12603

08

Honor 6 Plus-ի գլխավոր առանձնահատկությունը երկու հիմնական տեսախցիկներն են՝ յուրաքանչյուրը 8 ՄՊ, ինչը թույլ է տալիս սմարթֆոնին բարձրորակ լուսանկարներ ստանալ: Կա ռեժիմ, որի ժամանակ մի տեսախցիկն աշխատում է ինչպես միշտ, իսկ մյուսը ֆիքսում է լուսանկարի խորությունը. սա թույլ է տալիս նույնիսկ լուսանկարելուց հետո ընտրել ֆոկուսը:

Սմարթֆոնն ունի նաև դիմային տեսախցիկ, որը ևս 8 ՄՊ է: