Instagram-ում ավելացվել է 5 նոր ֆիլտր

Instagram-ում ավելացվել է 5 նոր ֆիլտր

InstagramInstagram հավելվածում ավելացվել է լուսանկարների մշակման հինգ նոր ֆիլտր: Այս մասին տեղեկանում ենք ֆոտոծառայության պաշտոնական բլոգից: Վերջին անգամ հավելվածի ֆիլտրները թարմացվել են երկու տարի առաջ, ինչը բավական մեծ ժամանակ է: Նոր ֆիլտրները կոչվում են Slumber, Crema, Ludwig, Aden և Perpetua, որոնք նախատեսված են որակյալ լուսանկարներ անելու համար:

Հավելվածի նոր տարբերակում ավելացվել են նաև մի քանի նոր ֆունկցիաներ: Օգտագործողներն այսուհետ կարող են տեղադրել slo-mo ռեժիմով նկարահանված տեսանյութեր, փոխել ֆիլտրների հերթականությունն ու դիտել մեկնաբանություններն առանց լրահոսը թարմացնելու:

Instagram-ն այժմ կա ընդհանուր թվով 25 ֆիլտր, որոնցից ամենահաճախն են օգտագործվում Amaro-ն, X-Pro II-ը, Valencia-ն, Mayfair-ն ու Hudson-ը: