Google-ը թողարկել է Android 5.0.1 թարմացումը

Google-ը թողարկել է Android 5.0.1 թարմացումը

lollipopNexus 4-ի և Nexus 6-ի համար նախատեսված թարմացումը թողարկելուց անմիջապես հետո Google-ը թողարկել է նաև Nexus 5-ի համար նախատեսված Android 5.0.1 Lollipop-ը: Թարմացումը պարունակում է տարբեր թերությունների ուղղումներ, որոնք հայտնաբերվել են 5.0 տարբերակում:

Առաջին անգամ Android 5.0.1-ը հայտնվել է Android Open Source Project կայքում, որից հետո թարմացումը սկսեցին ստանալ Nexus 9, Nexus 10, Nexus 7 (2013, Wi-Fi) մոդելները: Մեկ շաբաթ անց 5.0.1-ը հասանելի դարձավ Nexus 6 և 4 սմարթֆոնների համար: Տարօրինակ է, բայց Nexus 5-ի թարմացումը բավական ուշացավ: Նշենք, որ 5.0.1 թարմացումը ստացել է նաև  Moto 360 խելացի ժամացույցը:

10867104_10203408999611040_1445455365_n

Խոստացված մոդելներից առայժմ Lollipop-ի թարմացում չի ստացել 2012թ. Nexus 7-ի Wi-F-տարբերակը: Ընդ որում՝ 7 դյույմանոց Nexus-ները, որոնք ունեն 3G մոդուլ, չեն ստացել նույնիսկ 5,0 տարբերակը. Google-ը չի հրաժարվում է մեկնաբանել այս ուշացումը:

Աղբյուրը՝ Android Community