Google Translate-ին սովորեցնենք հայերեն

google-tranlateGoogle Translate-ն այսուհետ հնարավորություն կտա օգտագործողներին կատարելագործել ծառայությունը՝ բարձրացնելով թարգմանությունների որակը: Այցելելով այստեղ՝  կարող եք ընտրել այն լեզուները, որոնց տիրապետում եք և անցնել գործի:

Առաջարկվում է երկու տարբերակ՝ թարգմանել կամ հաստատել արդեն իսկ պատրաստ թարգմանությունները:

Նշենք, որ մի քանի օր առաջ Google Translate-ում ավելացվել է 10 նոր լեզու, որը մեծացրել է ծառայության պոտենցիալ լսարանը 200 միլիոն օգտագործողով: Այժմ Google-ի թարգմանիչը տիրապետում է ընդհանուր առմամբ 90 լեզուների:

Աղբյուրը՝ TechCrunch