Google-ը ստեղծում է ավտոմեքենաների համար նախատեսված Android

Google-ը ստեղծում է ավտոմեքենաների համար նախատեսված Android

l_9592Կարծես թե Google-ն ավելի լուրջ է զբաղվում ավտոմեքենաներում իր ծառայությունների ինտեգրմամբ, քան այս տարի ներկայացված Android Auto համակարգը: Reuters-ը գրում է, որ ընկերությունը մշակում է Android-ի նոր տարբերակ, որը կկարողանա լիովին փոխարինել ավտոարտադրողների կողմից մշակված ծրագրային ապահովումը, ինչպիսիք են, օրինակ, Ford Sync-ը կամ BMW iDrive-ը:

Հիշեցնենք, որ Android Auto համակարգը թույլ է տալիս օգտվել Google-ի ծառայություններից, սակայն հնարավոր է նաև անցում կատարել ավտոարտադրողի կողմից մշակված համակարգին: Բացի այդ՝ Android Auto-ն աշխատելու համար միացվում է մեքենայում գտնվող Android-սմարթֆոնին:

Reuters-ը նշում է, սակայն, որ ավտոարտադրող ընկերություններին հեշտ չի լինի համոզել հրաժարվել սեփական մշակումներից ու մեքենայում տեղադրել Android-ը: Սպասվում է, որ վերոնշյալ համակարգը կթողարկվի 2015-ի վերջին՝ հավանաբար, Android 6.0-ի թողարկման հետ միասին:

Աղբյուրը՝ Reuters.com