Power Pen գրիչը կլիցքավորի սմարթֆոնը

power_penPower Pen-ն ունի սովորակա գրչի տեսք, սակայն ներսում ունի 700 մԱ/ժ մարտկոց և USB-պորտ: Բացի արտաքին մարտկոց լինելուց՝ այս գրիչը գրում է, նաև ծառայում որպես ստիլուս:

Իհարկե, 700 մԱ/ժ տարողությունն այնքան էլ շատ չէ, սակայն բավարար է սմարթֆոնի «կյանքը» մի քանի ժամով երկարացնելու ու արտակարգ իրավիճակներում օգնության հասնելու համար:

power_pen-1

Power Pen-ը վաճառվում է £24.99 ($40), մանրամասները՝ այստեղ:

Նշենք, որ օրեցօր շուկայում մեծանում է ներդրված մարտկոցներով էլեկտրոնիկայի սարքերի թիվը: Պատճառը մեկն է. մարդիկ այսօր չափից ավելի են իրենց կյանքը վստահում սմարթֆոններին ու առանց դրանց խուճապի են մատնվում:

Աղբյուրը՝ Gizmag