Որ պլանշետն է ամենադիմացկունը (տեսանյութ)

Որ պլանշետն է ամենադիմացկունը (տեսանյութ)

hammered-tablet-750x421SquareTrade ընկերության մասնագետները պարզել են, որ պլանշետների դիմացկունությունն ուղիղ համեմատակ է դրանց չափսին: Պլանշետները ենթարկվել են տարբեր փորձությունների: Արդյունքները գրանցվել են 10 բալանոց համակարգով, որտեղ ամենաքիչ միավորները ստացել են ամենադիմացկուն մոդելները: Համեմատաբար փոքր էկրանով պլանշետներն ավելի քիչ վնասվածքներ են ստացել:

SquareTrade-breakability-test-2-750x425

SquareTrade-breakability-test

SquareTrade-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Քեվին Գիլանի խոսքով՝ ամենադիմացկունը Samsung Galaxy Tab S 8.4-ն է, որը հավաքել է ընդամենը 3,3 բալ: Վատ արդյունքներ չի ցույց տվել նաև Nexus 9 մոդելը, որը թեև 9 դյույմ է, բաց հավաքել է 4,5 միավոր: Իսկ TMAX 9 HD-ն բոլորովին չի դիմացել փորձություններին և ընթացքում կիսվել է երկու մասի:

Աղբյուրը՝ itportal