Արդյո՞ք ճիշտ է սմարթֆոնի մարտկոցի էներգիան ամբողջության սպառելը

Արդյո՞ք ճիշտ է սմարթֆոնի մարտկոցի էներգիան ամբողջության սպառելը

 

 

OviPPLJxAWfY4wGGbUiB2w-articleՀաճախ լսում ենք, որ շարժական սարքերը պետք է ամբողջությամբ լիցքավորել, այնուհետև օգտագործել և նորից լիցքավորել միայն այն դեպքում, եթե մարտկոցի էներգիան սպառվել է։ Երկաթանիկելային, նիկելա-մետաղահիդրիդային մարտկոցների դեպքում շատ կարևոր է լիցքավորման այս ցիկլը պահելը, քանի որ եթե սարքն ունի 20 % լիցք և այն սկսես լիցքավորել, ապա մարտկոցը «կհիշի» միայն նոր ստացած 80% լիցքը։

 

Ժամանակակից լիթիում-իոնային մարտկոցները չեն պահանջում պահել լիցքավորման ու լիցքաթափման ամբողջական ցիկլը․ ավելին՝ ավելի լավ է չթողնել, որ դրանք ամբողջությամբ լիցքաթափվեն։ Այսպես այս մարտկոցներն ավելի երկար կծառայեն։ Gizmodo տեխնոբլոգը գրում է, որ սմարթֆոնը կամ այլ գաջեթ USB-ով համակարգչին երկար միացած թողնելը նույնպես վնաս չէ։ Խորհուրդ է տրվում օգտագործել միայն ֆիրմային լիցքավորիչներ և շաբաթական գոնե մեկ անգամ գիշերային ժամերին անջատել հեռախոսը՝ մարտկոցին դադար տալու համար։

Լիթիում-իոնային մարտկոցի կյանքը երկարացնելու համար պետք է պահել գաջեթի լիցքը 50 %-ից բարձր մակարդակում։ Իսկ հաճախակի մինչև վերջ մարտկոցը լիցքաթափելու դեպքում հնարավոր է այն վնասվի ու նախատեսվածից ավելի կարճ ծառայի։

Աղբյուրը՝ Gizmodo