GTA: Chinatown Wars խաղը թողարկվել է Android սարքերի համար (տեսանյութ)

gta cw 02-720Հանրահայտ GTA խաղի վերջերս թողարկված տարբերակը՝ Grand Theft Auto: Chinatown Wars-ը, այժմ արդեն հասանելի է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի և Amazon Kindle Fire-ի համար: Այն կարելի է գտնել Google Play և Amazon Appstore ինտերնետ–խանութներում` 5 դոլարով:

Էքշն խաղի՝ Android սարքերի վրա տեղափոխությամբ զբաղվել է War Drum ընկերությունը, որը նախկինում զբաղվել է Grand Theft Auto III, Grand Theft Auto: Vice City, Grand Theft Auto: San Andreas և Max Payne տեղափոխմամբ:

Խաղը ներբեռնել կարող են Android ՕՀ-ով աշխատող բազմաթիվ սմարթֆոններ, պլանշետները, ինչպես նաև Google Nexus Player և Amazon Fire TV սարքերը, որոնք ունեն 4.0 և ավելի բարձր ՕՀ:

Աղբյուրը՝ Rockstar Games