Բրիտանական փոստը գործարկում է 3D-տպագրության ծառայություն

quyqjhke2014-ի դեկտեմբերից Մեծ Բրիտանիայի փոստային ցանցը գործարկել է նոր ծառայություն`եռաչափ տպագրություն։ Հատուկ դրա համար նախատեսված տպիչները տեղադրվել են լոնդոնյան մի քանի բաժանմունքներում, իսկ անձնակազմն անցել է համապատասխան վերապատրաստում։

Բրիտանական փոստային ծառայության ղեկավարությունը համաձայնագիր է կնքել iMakr ընկերության հետ և թողարկել է հնարավոր ապրանքների կատալոգ, որտեղ կարելի է գտնել բազմազան իրեր՝ սկսած մագնիսային հուշանվերներից մինչև զարդեր։ Օգտագործողները կկարողանան ընտրել նվերը և հեռակա վճարել դրա պատրաստման ու առաքման համար։ Ծառայությունը հնարավորություն կտա նաև անձնական պատվերներ կատարել․ դրա համար անհրաժեշտ կլինի ուղարկել առարկայի նկարն էլ-փոստով, իսկ դիզայներները կպատրաստեն նկարի եռաչափ մոդելն ու կտպեն այն։

Տպագրության համար կօգտագործվեն ամենատարբեր նյութեր՝ պլաստիկ, թուղթ, նույնիսկ շոկոլադ ու ոսկի։ Հաջող մեկնարկի ու գոհ պատվիրատուների առկայության դեպքում ծառայությունը խոստանում է մեծ տարածում գտնել։

Աղբյուրը՝ Engadget.com