8Cups-ը կհետևի, որպեսզի դուք չմոռանաք ջուր խմել (տեսանյութ)

8Cups-ը կհետևի, որպեսզի դուք չմոռանաք ջուր խմել (տեսանյութ)

20141222225518-11_8cups_indiegogo_04emeraldIndiegogo համաֆինանսավորման կայքում ներկայացվել է 8Cups «խելացի» շիշը, որը կօգնի հետևել առողջ ապրելակերպին։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական խմել մոտ երկու լիտր ջուր, սակայն քչերն են հետևում այս ռեժիմին։

412457

Ջրազրկումը հանգեցնում է մի շարք խնդիրների, այդ թվում՝ հոգնածության և նյութափոխանակության դանդաղման։ 8Cups շիշն աշխատում է սմարթֆոնի համապատասխան հավելվածի հետ միասին։ Այն ունի LED-էկրան, որի լույսը թարթում է՝ հիշեցնելով ջուր խմելու անհրաժեշտության մասին։ Խմած ջրի ծավալի մասին ինֆորմացիան ուղարկվում է սմարթֆոնին Bluetooth-կապի միջոցով։ Շիշն ունի բավական գեղեցիկ դիզայն և հարմար է օգտագործման մեջ։

Սարքը վաճառվում է հինգ գույներով։ Սպասվում է, որ շշերի վաճառքը կմեկնարկի 2015-ի ապրիլին։

Աղբյուրը՝ Indiegogo