Ռոստելեկոմը մրցույթ է հայտարարել ՏՏ ոլորտի լրագրողների համար

Ռոստելեկոմը մրցույթ է հայտարարել ՏՏ ոլորտի լրագրողների համար

640px-Rostelecom-2011-logo«Ռոստելեկոմը» հայտարարում է լրագրողների շրջանում անցկացվող IV ամենամյա մրցույթի մեկնարկի մասին, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի լրագրողները: Միջազգային կարգավիճակ ստացած մրցույթն անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Գլխավոր մրցանակակիրը 2015թ. աշնանը Չինաստանի Շենչժեն քաղաքում Huawei ընկերության գլխամաս կայցելի ռուսաստանյան պատվիրակության կազմում:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ արտաքին կոմունիկացիաների դեպարտամենտի տնօրեն Կիրա Կիրյուխինան հայտնել է, որ  «Մենք ուրախ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաները եւ դրանց կիրառումը լուսաբանող հայաստանյան լրագրողները նույնպես ստացան հնարավորություն միանալու մեր ստեղծագործական մրցույթին եւ ստանալու հիանալի մրցանակը: Բոլորին հրավիրում եմ մասնակցելու եւ հաջողություն մաղթում»:

Մասնակցության հայտներ կայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.smi.rt.ru կայքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015թ. ապրիլի 10-ը: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ www.smi.rt.ru/about/:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են ՏՏ ոլորտը՝ տպագիր մամուլ (պարբերականներ, ամսագրեր), ռադիո եւ հեռուստատեսություն, առցանց մամուլ (այդ թվում նաեւ լրատվական գործակալություններ), սոցիալական մեդիահարթակներ (բլոգերներ), ֆոտոլրագրողներ: Մայիսին ժյուրին կընտրի հաղթողին, ով կմեկնի Չինաստան:

«Որպես Հայաստանում Ռոստելեկոմի ղեկավար, շատ ուրախ եմ այս իրադարձությանը: Ինովացիաների ոլորտը ամենադինամիկ զարգացողներից է հանդիսանում եւ նման միջոցառումների նպատակը կրթված եւ տեղեկացված հասարակության ձեւավորումն է: Համոզված եմ՝այս մրցույթի շնորհիվ դրական տեղաշարժեր կգրանցվեն ԶԼՄ-ների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առավել խորը եւ բազմակողմանի լուսաբանման գործում»- հայտարարեց ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, «Ռոստելեկոմ» խումբ, գլխավոր տնօրեն ՀայկՖարամազյանը:

Հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկվել են հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող մի շարք կառույցների և ԶԼՄ-ների ղեկավարներ՝

• ԿարենՎարդանյան – Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն,

• Բագրատ Եգիբարյան – Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ իտնօրեն,

• Եվա Հյուսյան – Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն,

• Արամ Անանյան – ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության տնօրեն,

• Սիրանուշ Գյուրջինյան – ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, Ռոստելեկոմ խումբ, Հանրային կապերի բաժնի ղեկավար,

• Գալինա Դավիդյան – «Новости-Армения» ՄՏԳ գլխավոր տնօրեն:

Ռոստելեկոմը մրցույթը կազմակերպել է Huawei ընկերության, Էլեկտրոնային հաղորդակցության ասոցիացիայի (Ռուսաստան) (РАЭК), Միխայիլով և գործընկերների հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաեւ առաջատար ռուսաստանյան եւ հայկական ԶԼՄ-ների տեղեկատվական աջակցությամբ: