Հայաստանում հնարավոր է կառուցվի Տվյալների մշակման կենտրոն

640px-Rostelecom-2011-logoՌոստելեկոմի հայկական դուստր «GNC-ALFA» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը հայտարարել է, որ Հայաստանում Տվյալների մշակման կենտրոնի (ՏՄԿ) կառուցման վերջնական որոշումը կայացվելու է հաջորդ տարվա ընթացքում։ Այժմ ռուսական Ռոստելեկոմի փորձագետներն ու Հայաստանի կառավարության մասնագետները միասին ուսումնասիրում են նախագծի բիզնես-պլանը։

Ավելի վաղ «Ռոստելեկոմ» ընկերության գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Ռոգովոյը հայտարարել էր, որ դիտարկվում է Հայաստանում Տվյալների մշակման կենտրոնի կառուցման հնարավորությունը, և այդ գաղափարի իրականացման համար հաշվարկվում են տնտեսական հնարավորությունները, դատա–կենտրոնի անհրաժեշտ ծավալներն ու կենտրոնի պահանջվածությունը։

«Առայժմ  չեմ կարող ասել, թե այդ դատա-կենտրոնն ինչ ձևաչափ, ծավալ ու ներուժ կունենա, հույս ունենք, որ այն իրականություն կդառնա 2015-ին»,- նշել է Ֆարամազյանը։