Samsung Galaxy S6-ը կարող է դառնալ 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ սմարթֆոնը

Samsung-8Gb-LPDDR4-Mobile-DRAM-croppedWCCFtech.com-ը գրում է, որ Samsung ընկերությունը հաստատել է, որ Galaxy S6 սմարթֆոնը կդառնա 4 ԳԲ օպերատիվ հիշողություն ունեցող առաջին սմարթֆոնը։ Բանն այն է, որ հարավկորեական ընկերությունը սկսել է 20-նանոմետրային դասի LPDDR4 հիշողության չիպերը, որոնք ունեն 8 ԳԲ խտություն։ Samsung-ն արդեն սկսել է մատակարարել 2 և 3 ԳԲ LPDDR4 չիպերը, իսկ 2015-ի սկզբին կսկսի 4 ԳԲ չիպերի արտադրությունը։

Վերոնշյալ չիպերը թույլ կտան սմարթֆոնով ձայնագրել ու դիտել 4К տեսանյութեր, ինչպես նաև լուսանկարել ավելի քան 20 ՄՊ։

Այլ աղբյուրներ գրում են, որ Samsung Galaxy S6-ը կստանա 3 ԳԲ օպերատիվ հիշողություն։

Աղբյուրը՝ WCCFtech.com