Microsoft-ն արտոնագրել է հայացքով կառավարվող ստեղնաշար

kb1ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքանշանների հանձնաժողովը (USPTO) Microsoft ընկերությանը տրամադրել է արտոնագիր, որը վերաբերում է աչքերի միջոցով ստեղնաշարը կառավարելուն (Eye-typing term recognition)։

Խոսքը սմարթֆոնների ու պլանշետների ստեղնաշարի մասին է։ Ինչ-որ իմաստով արտոնագրված տեխնոլոգիան նման է Swype-ին, որը թույլ է տալիս մատն առանց ստեղնաշարից կտրելու հավաքել բառը։ Ըստ արտոնագրի՝ ստեղնաշարում կտեղադրվի տեսախցիկ, որը կհետևի օգտագործողի աչքի շարժումներին և կֆիքսի բառը։

kb2

Թե երբ ընկերությունը կթողարկի վերոնշյալ տեխնոլոգիայով ստեղնաշար, առայժմ պարզ չէ։

Աղբյուրը՝ ubergizmo.com