2015 թվականին անօդաչու սարքերից արված լավագույն լուսանկարները

Վերջին տարիներին լուսանկարչական արվեստում մի նոր ժանր է տարածում գտել և դարձել չափազանց սիրված. դա անօդաչու սարքերով լուսանկարումն է։

Անօդաչու, որակյալ նկարահանող այս տեսախցիկների միջոցով հնարավոր է նայել աշխարհին այնպես, ինչպես որոշ ժամանակ առաջ հասու էր միայն թռչուններին։ Այժմ կներկայացնենք 2015 թվականի լավագույն լուսանկարները, որոնք տեղադրվել են Dronestragram սոցցանցում։

Անցած տարվա ամենասիրված լուսանկարներից է Հիսուսի արձանը, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում։

 

26
Հիսուսի արձանը Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա, լուսանկարը՝ ALEXANDRE SALEM/DRONESTAGRAM

Ջրի և ցամաքի լուսանկարները ևս գեղեցիկ են դիտվում վերևից։ Օրինակ՝ Իտալիայում գտնվող Ամալֆիտանյան ծովափը, արմավենիներով հարուստ արևադարձային Կորած կղզու ափը, Ֆրանսիայում՝ Մոն Սեն Միշել կղզու ափը։ Վերջիններս Dronestragram կայքում դասվել են լավագույն լուսանկարների շարքին։

 

18
Կորած կղզի, լուսանկարը՝ MARAMA/DRONESTAGRAM

 

19
Մոն Սեն Միշել կղզի, Ֆրանսիա, լուսանկարը՝ JEREMIE ELOY/DRONESTAGRAM

Չինաստանի արևելյան մարզի, Բրազիլիայի Պարակատու քաղաքի, Դուբայում ուղտերի մրցավազքի, մշուշով պատված Մարինտա քաղաքի նկարները ևս դասվել են լավագույնների շարքին։

 

20
Շիվեի ջրամբար, Շանդուն, Չինաստան, լուսանկարը՝ AMBROSELUNE/DRONESTAGRAM

 

Պարակատու, Բրազիլիա, լուսանկարը՝ ALEXANDRE SALEM/DRONESTAGRAM
Պարակատու, Բրազիլիա, լուսանկարը՝ ALEXANDRE SALEM/DRONESTAGRAM

 

Ուղտերի մրցավազքը, Դուբայ, ԱՄԷ, լուսանկարը՝ SHOYAB/DRONESTAGRAM
Ուղտերի մրցավազքը, Դուբայ, ԱՄԷ, լուսանկարը՝ SHOYAB/DRONESTAGRAM
Մարինգա, Բրազիլիա, լուսանկարը՝ RICARDO MATIELLO/DRONESTAGRAM
Մարինգա, Բրազիլիա, լուսանկարը՝ RICARDO MATIELLO/DRONESTAGRAM

Լավագույնների շարքին է դասվել նաև մեկ լուսանկար Ռուսաստանից։

 

Կղզի Տուրգոյակ, հրվ. Ուրալ, Ռուսաստան
Կղզի Տուրգոյակ, հրվ. Ուրալ, Ռուսաստան, լուսանկարը՝ MAKSIM TARASOV/DRONESTAGRAM

Աղբյուր՝ Mashable