CES 2015. Kodak-ը ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)

kodak-phone-4-750x500CES 2015 տեխնոլոգիական ցուցահանդեսին Kodak-ը ներկայացրել է իր առաջին՝ IM5 սմարթֆոնը, որի արտադրությամբ զբաղվել է Bullitt ընկերությունը: Այս մասին հաղորդում է TheVerge-ը: Այս սարքով Kodak-ը ծրագրում է մուտք գործել էլեկտրոնիկայի շուկա:

kodak-phone-5-750x500

Դատելով սմարթֆոնի տեխնիկական տվյալներից՝ սմարթֆոնը պատկանում է հեռախոսների միջին դասին: IM5-ի հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է, որը նկարում է միջին որակի լուսանկարներ: Պրոցեսորը ութամիջուկ է՝ MediaTek-ի արտադրության, օպերատիվ հիշողությունը՝ 1 ԳԲ, իսկ էկրանը՝ 5 դյույմանոց՝ 1280 x 720 թույլատրությամբ:

kodak-phone-3-750x500

kodak-phone-1-750x500

Սմարֆոնն աշխատում է Android 4.4 օպերացիոն համակարգով: Kodak-ի ներկայացուցիչների խոսքով՝ սմարթֆոնը բավական հեշտացրել է լուսանկարների տարածման ու տպագրման գործընթացը: 

Kodak IM5-ը կվաճառվի 249 դոլարով: