CES 2015. Mercedes-Benz-ը ցուցադրել է առանց վարորդի աշխատող ավտոմեքենա (տեսանյութ)

CES 2015. Mercedes-Benz-ը ցուցադրել է առանց վարորդի աշխատող ավտոմեքենա (տեսանյութ)

413564Mercedes-Benz ընկերությունը Լաս Վեգասում անցկացվող CES 2015 ցուցահանդեսին ցուցադրել է F015 Luxury in Motion ավտոմեքենայի կոնցեպտը։ Մոդելն ինքնագնաց է, այսինքն՝ չկա վարորդի անհրաժեշտություն։ F015 Luxury in Motion-ի նստատեղները տեղադրված են իրար դիմաց, այնպես որ ուղևորները կարող են հանգիստ շփվել միմյանց հետ։ Ընդ որում՝ ուղևորները կարող են ղեկավարել ավտոմեքենան հատուկ վահանակների ու ժեստերի միջոցով։

Ավտոմեքենայի երկարությունը 5,2 մետր է, իսկ բարձրությունը՝ 1,5մ։ Մեքենան ունի LED-ապակի, որը կարողանում է փոխել գույները և հետիոտներին տարբեր զգուշացումներ տալ։

413565

Դժվար է ասել՝ Mercedes F015 Luxury in Motion-ը երբևէ դուրս կգա  վաճառքի, թե ոչ․ ընկերությունն առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել այդ մասին։

Աղբյուրը՝ Mercedes-Benz

Բաժիններ: Ավտո-Մոտո, Ժամանց