Windows 10-ը կունենա նոր դիտարկիչ

windows-10Microsoft ընկերությունն այժմ աշխատում է նոր դիտարկչի վրա, որը կներդրվի Windows 10 օպերացիոն համակարգում: Դիտարկչի կոդային անունն է Spartan. այն կփոխարինի արդեն «ծերացած» Internet Explorer-ին: ZDNet-ը գրում է, որ երկու դիտարկիչներն էլ կաշխատեն Windows 10-ում, սակայն ժամանակի ընթացքում Internet Explorer-ը կհանվի համակարգից, իսկ դիտարկչի վրա աշխատող թիմը կտեղափոխվի Spartan-ի բաժին:

Սպասվում է, որ Spartan-ը թեթև ու կայուն կլինի և կաշխատի նաև այլ օպերացիոն համակարգերում: Ամենայն հավանականությամբ, Spartan-ի դիզայնը կլինի Metro UI սալիկային ինտերֆեյսի ոճով: