CES 2015. 65 դյույմանոց Android-գրատախտակ՝ 21-րդ դարի դպրոցականների համար

3_Big_Tablet-750x703CES 2015 տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացվել են բավական հետաքրքիր նորույթներ: Կալիֆորնիական Fuhu ընկերությունը ներկայացրել է  55 և 65 դյույմանոց սարքեր, որոնք չափսերով ավելի շատ մեծ հեռուստացույց են հիշեցնում, քան պլանշետ:

2_Big_Tablet-750x343

1_Fuhu_big_tablet-750x422

Phone Arena-ն գրում է, որ այս մեծ սարքերն ունեն Nvidia Tegra X1 ութամիջուկ պրոցեսոր, 256 միջուկ ունեցող Maxwell GPU գրաֆիկական պրոցեսոր և 4 ԳԲ օպերատիվ հիշողություն: 55 և 65 դյույմանոց այս պլանշետներն ունեն 4K թույլատրություն: 

Նման տեխնիկական տվյալների պարագայում սարքերի արժեքը բավական մատչելի է. 55 դյույմանոց մոդելն արժե 2499 դոլար, իսկ 65 դյույմանոցը՝ 4000: Նշենք, որ առաջին հերթին նման մեծ սարքերը կարող են ծառայել որպես թվային գրատախտակ: