OnePlus-ը պատրաստվում է ներկայացնել մեկի փոխարեն երկու սմարթֆոն

OnePlus-ը պատրաստվում է ներկայացնել մեկի փոխարեն երկու սմարթֆոն

OnePlus-One-750x4212014-ի դեկտեմբերին OnePlus-ի ղեկավար Կարլ Պեյը հայտարարեց, որ ընկերությունն աշխատում է նոր OnePlus Two մոդելի վրա, որը վաճառքի դուրս կգա 2015-ի սկզբին: Սակայն վերջին տվյալները վկայում են, որ OnePlus-ն աշխատում է երկու նոր մոդելների վրա:

PC World-ին տված հարցազրույցում Պեյը նշել է, որ OnePlus Two-ից բացի ընկերությունը կթողարկի սպառողների մեկ այլ խմբի համար նախատեսված արտադրանք: Ամենայն հավանականությամբ, այդ նոր սարքում շեշտը դրված կլինի դիզայնի և ոչ թե տեխնիկական տվյալների վրա: Ցավոք, այլ տվյալներ հայտնի չեն:

Նշենք, որ OnePlus One-ն արդեն վաճառվել է մեկ միլիոն օրինակով, ընդ որում՝ ընկերությունը պատրաստ չէր նման մեծ քանակով վաճառքի: Սրանից կարելի է ենթադրել, որ ընկերության հետագա մոդելներին բավական լավ ապագա է սպասում:

Աղբյուրը՝ PCWorld.com