Aiptek-ը ցուցադրել է ProjectorPad P70-ը պլանշետը՝ ներկառուցված պրոյեկտորով

61J9y7sEEJL._SL1100_Aiptek International ընկերությունը, որը հայտնի է փոքրածավալ պրոյեկտորների արտադրությամբ, մոտ մեկ տարի առաջ ներկայացրել էր Android-պլանշետ, ներկառուցված պրոյեկտորով։ Սարքը կոչվում էր ProjectorPad P100 և մեծ հաստության ու ծանր քաշի պատճառով ավելի շատ հիշեցնում էր սարք՝ երկուսը մեկում։

Նոր մոդելը՝ ProjectorPad P70, բավական բարակ է և քիչ է տարբերվում սովորական 7 դյույմանոց պլանշետից։

Պրոյեկտորի ոսպնյակը գտնվում է պլանշետի կողային մասում, այն ունակ է ցուցադրել մինչև 120 դյույմ անկյունագծով պատկեր՝ 854 х 480 կետայնությամբ։ Հայտարարված պայծառությունը՝ 50 լմ, իսկ պրոյեկտորի ռեժիմում ավտոնոմ աշխատանքի տևողությունը՝ մոտ երկու ժամ։

p70_03-e1420779777525

p70_05

ProjectorPad P70-ի տեխնիկական բնութագրերը դժվար թե զարմացնեն։ Սարքն ունի քառամիջուկ պրոցեսոր, IPS էկրան՝ 7 դյույմ անկյունագծով և 1024 х 600 կետայնությամբ, և 16 Գբ ներքին հիշողություն։ Սարքն ունի նաև 2 և 5 ՄՊ տեսախցիկներ, microSD հիշողության քարտի հնարավորություն, Wi-Fi և Bluetooth։

Aiptek ProjectorPad P70-նն արդեն կարելի է գնել Amazon.com կայքում, որտեղ նրա գինը կազմում է $370։

Աղբյուրը՝ Liliputing