CES 2015-ում վաճառվել է Apple Watch ժամացույցի չինական տարբերակը

fake_chinese_apple_watch-4CES 2015 տեխնոլոգիական ցուցահանդեսին նկատվել է Apple Watch խելացի ժամացույցի կլոնը, որը պատրաստվել է Hyperdon չինական ընկերության կողմից։ Smart Watch կոչվող սարքի գինը տատանվում է $27-$40։ Համեմատության համար նշենք, որ Apple Watch-ի գինը սկսվելու է $350-ից։

Կլոնն ունի գունավոր էկրան, ներկառուցված բարձրախոս, կարողանում է հաշվել օգտագործողի քայլերը, վիբրացիայով զգուշացնել զանգերի և հաղորդագրությունների մասին։ Bild կայքը գրում է, որ սարքն ունի «Anti Lost» ֆունկցիա, որը թույլ է տալիս օգտագործողին իմանալ, թե երբ է իր iPhone-ը դուրս գալիս հասանելիության սահմաններից։

Fake_Chinese_Apple_Watch-13

Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ կլոնի ոչ բոլոր հավելվածներն են աշխատում, համենայն դեպս հնարավոր է, որ դրանք լիարժեք աշխատեն iOS-ը կոտրելուց հետո։

Smart Watch-ի մարտկոցի լիցքը բավարարում է 180 ժամ։ Ժամացույցը կարող է ընդունել զանգեր և երաժշտություն նվագարկել։ Թե որ խանութներում է վաճառվում սարքը, չինական ընկերությունը հրաժարվել է հաղորդել։

Աղբյուրը՝ appleinsider.com