CES 2015-ին ներկայացված լավագույն 5 կրելի սարքերը

 

Կրելի գաջեթներն օրեցօր գրավում են շուկան, իսկ ներկայացվող նորույթներն աստիճանաբար համալրվում են նոր հնարավորություններով։ CES 2015 ցուցահանդեսին ներկայացվել են բազմաթիվ կրելի սարքեր, որոնցից լավագույններին առաջարկում ենք ծանոթանալ ստորև։

 

Sony SmartWatch 3

Sony-SmartWatch-3-750x422

Իր դիզայնով աչքի ընկնող այս մոդելն ունի 1,6 դյույմանոց էկրան՝ 320 х 320 թույլատրությամբ, քառամիջուկ պրոցեսոր, 512 ՄԲ օպերատիվ հիշողություն և 4 ԳԲ ներքին։ Մարտկոցը 420 մԱ/ժ է և բավարարում է 2 օր։

Alcatel OneTouch Watch

Alcatel-OneTouch-Watch-750x422

Այս մոդելն ունի կլոր էկրան և շատ նման է Moto 360 մոդելին։ Առավելություններից է մարտկոցը, որի լիցքը բավարարում է 5 օր։ Թերություններից է Android Wear ՕՀ-ի բացակայությունն ու հնացած STM 32F429 պրոցեսորի օգտագործումը, որի հաճախականությունը 180 ՄՀց է։

Withings Activite Pop

Withings-Activite-Pop-750x422

Արտաքինից Activite Pop-ը հիշեցնում է սովորական ժամացույց, սակայն այն կարողանում է ինֆորմացիա հավաքել օգտագործողի քայլերի, վազքի, նույնիսկ լողի և քնի փուլերի մասին։ Արդյունքները կարելի է տեսնել հատուկ հավելվածում։

Lenovo Vibe Band VB10

Lenovo-Vibe-Band-VB10-750x422

Lenovo-ի ինժեներները, իմանալով, որ կրելի սարքերի մեծ մասի թերությունը անտարողունակ մարտկոցն է, ստեղծել են այնպիսի մոդել, որն օգտագործում է էլեկտրոնային թանաքով աշխատող Vibe Band VB10 էկրան։ Դրա շնորհիվ սարքը մեկ լիցքավորումով աշխատում է մոտ մեկ շաբաթ։ Սարքը ցուցադրում է ժամանակն ու ամսաթիվը, SMS-հաղորդագրությունները, ծանուցումները, անցած քայլերի ու այրված կալորիաների քանակը։

Sony SmartBand Talk

Sony-SmartBand-Talk-750x422

Եթե դուք մինիմալիզմի երկրպագու եք, ապա SmartBand Talk-ը ստեղծվել է հենց ձեր համար։ Այս ֆիտնես-թրեքերն աշխատում է էլեկտրոնային թանաքով, անջրանցիկ է և կարողանում է ճանաչել ձայնային հրահանգները։